Տեսադասեր

Փորձը կերտում է ուղեղի կառուցվածքը

Երեխայի կյանքի առաջին տարիները ունեն կարեւոր նշանակություն ուղեղի զարգացման գործում: Հիմնականում գեներ են տալիս ուղղվածությունը, բայց կենսափորձն է որոշում երեխայի ուղեղի զարգացումը, որն կնպաստի՝ հետագա ուսման, վարքի եւ առողջության համար: Ուղեղի զարգացման այս կարեւոր փուլում ուղեղի միլիարդավոր բջիջներ՝ նեյրոնները, ազդակներ են ուղղարկում հաղորդակցվելու համար: Այդ կապերը կազմում են շղթաներ, որոնք դառնում են ուղեղի կառուցվածքի հիմնական հիմքը: Այն կապերը որոնք շատ են օգտագործվում այդ կապերը ուժեղանում եւ կայունանում են: Քիչ օգտագործվող կապերը մարում են բնականոն ընթացքի միջով, որը կոչվում է էտում: Սկզբից ձեւավորվում են պարզ շղթաներ՝ հիմք ստեղծելու ավելի բարդ շղթանեի համար , որոնք հետագայում պետք է կառուցվեն: Մենք չենք կարող ունենալ մեկ հմտություն, եթե մեր մնացած հմտությունները չաջակցեն դրան:

«Ազդակ-արձագանք» փոխազդեցությունը կերտում է ուղեղի կառուցվածք

Ուղեղի ամուր կառուցվածքի կարեւոր գործոններից մեկը«ազդակ-արձագանք» է մեծակասակների հետ: Այս փուլում երեխաները արձագանքում են մեծահասակների դիմախաղի եւ ժեստերի միջոցով: Տվյալ փոխազդեցությունը հիմք է ստեղծում ուղեղի զարգացման համար, որի վրա կառուցվելու է հետագա զարգացումը: Փոխազդեցությունը հիմք է ստեղծում նյարդային կապերի ուղեղի բաժինների միջեւ՝ զարգացնելով երեխայի հուզական եւ ճանաչողական հմտությունները: Յուրաքանչյուր փուլ կառուցվում է նախորդի վրա: Երեխան պետք է ունենա այնպիսի խնամողներ ովքեր հետեւողականորեն, սկսած վաղ մանկությունից, «ազդակ-արձագանք» փոխազդեցությամբ հիմք կստեղծեն երեխայի ուղեղի ձեւավորման համար՝ ի շահ նրա հետագա ուսման , վարքի եւ առողջության համար:

Թունավոր սթրեսը խանգարում է առողջ զարգացմանը

Երեխայի առողջ զարգացման կարեւոր մասն է համարվում՝ սթրեսը հաղթահարելը: Ծանր իրավիճակում երբ չարաշահումներն եւ անտեսումները երեխայի նկատմամ նպաստում են նրան, որ սթրեսի արձագանման համակարգը շարունակում է ակտիվ մնալ: Սթրեսի անընդհատ ակտիվությունը ծանրաբեռնում է ուղեղի զարգացման համակարգերը: Դրանք երեխայի ողջ կյանքում առանձգային դեր: Սա հայտնի է թունավոր սթրես անվանումով: Թունավոր սթրեսից խուսափելու համար պետք է ապահովել այն միջավայրը որտեղ որ երեխան աճում ու զարգանում է, ստեղծել՝ապահով, կայուն եւ ուշագրավ տեսարան:

Оставьте комментарий