Ամանորյա ֆիլմի դիտում «Հրաշք 34-րդ փողոցում»

Շքեղ տոնախմբության նախորեին, Գոհաբանության տոնի առթիվ կազմակերպվում է Մանհեթենի 34-րդ փողոցում Մեյսիզ հանրախանութի կողմից, այն ծերունին որը պետք է կատարեր Սանտա Կլաուսի դերը, հարբում է: Մի անցորդ ծերուկի էլ առաջարկում և համոզում են, որպիսի զբաղեցնի նրա տեղը սահնակի վրա : Ծերունին սիրվում է երեխաների կողմից և հանրախանութում աշխատանք է ստանում: Սակայն երբ նրան ղեկավարը ստիպում  է, երեխաներին հնացած խաղալիքներ վաճառել ծերուկը բարկանում է: Խանութի ղեկավարությունը որոշում է կայացնում հեռացնել աշխատանքից կամակոր ծերունուն: Նրանք մտափոխվում են այն ժամանակ, երբ իմանում են, որ ծերունու ազնվության համար հանրախանութը ձեռք է բերել նորանոր գնորդներ:  Պարզ է դառնում, որ ծերուկը իրեն համարում է իրական Սանտա Կլաուսը: Ծերուկի ոխերիմ թշնամի հոգեբույժը, կազմակերպում է նրա մեկուսացումը հոգեբուժարանում: Այժմ դատարանը պետք է որոշում կայացներ, արդյոք ծերուկը իրական Սանտա Կլաուսն է, թե ոչ:

Իմ կարծիքը
Այս ֆիլմը դիտելիս առաջին տպավորությունը այն էր, որ սովորական ֆիլմ էր: Ֆիլմը նայելու ընթացքում կարծիքս փոխվում էր: Իրականում ֆիլմը շատ մեծ հավատի մասին էր, հավատը տեպի հրաշքների: Ֆիլմը դիտելուց հասկացա միայսպիսի կապ, որը շատ կապեցի ինձ հետ: «Մենք հավատում ենք, որ Աստված գոյություն ունի և երկրպագում ենք նրան, մենք երբեք չենք տեսել Աստծուն, սակայն՝ մենք նրան հավատում ենք և շատ դեպքերում մեր հույսը դնում ենք նրա վրա»:Այդ դեպքում դուք մեծերդ ինչու չեք հավտում Սանտայի գոյությանը: Ես դիմում եմ ձեզ, քանի որ՝ ես ինքս հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը: Ոչ թե այն նպատակով, որ նա մեզ նվերներ է բերում և այլն: Նա ինձ համար գոյություն ունի ամեն նոր տարուն բերում է անսահաման հավատ, սեր և իհարկե ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն:
Այս ամենը փաստում է այն մասին, որ մենք պետք է հավատանք հրաշքների և սպասենք դրանց իրականացմանը, բայց պետք է հավատանք ամբող սրտով: Պետք չէ հավատալ միայն այն ամենին ինչ մենք տեսնում ենք, այլ նաև այն ամենին ինչը չենք տեսնում:

Ֆիլմը դիտել է քույրիկիս հետ, նա նույնպես քոլեջի ուսանող է:
Քույրիկիս կարծիքը:

Оставьте комментарий